Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս

Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս
03.07.2023 | 20:54

Մարդ ինչքա՜ն պետք է անդարդ ու անտարբեր լինի,

որ Արցախը 200 օրից ավել բլոկադայի մեջ լինի,

հումանիտար աղետի շեմին լինի,

Եռաբլուրում հայ նահատակների հուղարկավորություն լինի, բայց ինքը էդ նույն պահին ավտոբուս նստելու և պատկերասրահ այցելելու էժան քարոզչությամբ զբաղվի։

Ի՞նչ ասեմ։

Հասնում է մեզ։

ՈՒ սրան դեռ սատարող կա, հասկանու՞մ եք։

Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս։

ՈՒ սրա համար էլ դաժանորեն պատժվելու ենք։

Հայրենիք ու հազարավոր կյանքեր հանձնած ազգակործան կապիտուլյանտի գոյությունը փաստում է հայկականության արժեքների պարտության մասին։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ